Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը՝ Արմենչիկի բարեգործության մասին. «Այս կե՞րպ , շարք կանգնա՞ծ, լավ է լռեմ»

Մայիս 10,2016 20:30

«Որեւէ մեկը, որը օգնում է բանակին, շատ գնահատելի է, բայց կարծում եմ, որ այն պետք չէ ի ցույց դնել: Սա իմ մոտեցումն է, ես երբեք չեմ բարձրաձայնում, ինչ եմ արել, որովհետեւ կարծում եմ՝ բարեգործությունը երբեք չի կարելի բարձրաձայնել: «Վաստակավոր արտիստ»  դարձվածքը այնքան է պայմանական ու բնավ կապ չունի իր արարքի հետ, մարդու տեսակն է այդպիսին , գիտեք խոսք չեմ գտնում… մեր զինվորների հետ մի միջավայրում, մի հարթակում գտնվելն իսկ մեծ պատիվ է  ու այս կե՞րպ , շարք կանգնա՞ծ…

https://www.youtube.com/watch?v=N5kkRuNP19g

Շնորհակալ եմ բոլորին, ով ձեռք է մեկնում հայոց բանակին, հայ զինվորին, բայց այս կե՞րպ:

Ինքն ունի իր հանդիսատեսը, ռաբիս երաժշտության սիրահարների մի հոծ բանակ, այդ հասարակության շերտում գուցե վաստակել է այդ կոչումը , բայց տվյալ դեպքում խոսքը բարեգործության մատուցման մասին է… լավ է լռեմ , ես այդ լեզուն չեմ հասկանում: Հիսուս Քրիստոսը բարեգործությունը ապարդյուն չի համարում՝ Աստծո նկատմամբ ճիշտ կեցվածք ընդունելու գործում, այլ շեշտում է ճշմարիտ դրդապատճառի անհրաժեշտությունը՝ «հանուն Աստծո»: Նա դատափետում է իր ժամանակի ցուցադրական բարեգործությունը (Մատթ. 6.1–4) և կարևորում ողորմության ներքին բովանդակությունն ու նրանում թաքնված աստվածային օրհնությունն ու երանությունը»,- Aravot.am-ին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Խորհուրդ կտայի Մհեր Արշակյանի “Արմենչիկ.Տերը” հոդվածը.
    https://civilnet.am/2016/05/10/voices-mher-arshakyan-armenchik-2/#.VzNV6YR97Dc
    Պետք է պատասխանատվության ենթարկել զորամասի ղեկավարությանը;

  2. Armine G says:

    1. Պետք է պատասխանատվության ենթարկել պետության ղեկավարությանը, որ մեր զինվորը այդ տոպրակի կարիքը չունենա:
    2. Արմենչիկը վստահություն ունի՞ որ այն կհասնի զինվորին, եթե ինքը բարեգործությունը ուղարկի պետության ղեկավարության միջոցով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031