Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերը» հիմա օգտագործելը նշանակում է Ադրբեջանն իջեցնել Կասպից ծովի հատակը. Արման Նավասարդյան. «Իրատես»

Ապրիլ 29,2016 12:30

«Իրատեսի» հյուրն է հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

Պարոն Նավասարդյան, փաստորեն, ստացվում է, որ Ադրբեջանին զինելով՝ Ռուսաստանը ՀԱՊԿի սահմանած որևէ նորմ չի՞ խախտում։

– Ո՛չ։ Ըստ որում՝ վաճառում է և՛ նրանց, և՛ մեզ։ Ու նրան չես կարող արգելել։ Եթե ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ այդ մասին որևէ բան գրված լիներ, կարելի էր պահանջներ դնել, բայց գրված չէ։ Եվ մենք ինքներս էլ ենք համագործակցում այլ կազմակերպությունների հետ, և Ռուսաստանը կարող էր նույն կետի առկայության պարագայում մեր դեմ պահանջներ դնել, հարց բարձրացնել, թե ինչու ենք համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, ինչու ենք զենք գնում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։

Զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին հավասարարժեք չէ։ Սա արդեն իսկ չի՞ նշանակում հովանավորչություն կողմերից մեկի նկատմամբ։

– Ես շատ օբյեկտիվ կխոսեմ։ Իրականությանը չի համապատասխանում այն, որ Ադրբեջանն ավելի լավ զենք ունի, քան Հայաստանը։ Հայաստանն ունի այնպիսի զենքեր, որ չունի Ադրբեջանը: Բայց այդ զենքերը (առաջին հերթին նկատի ունեմ «Իսկանդերը») հիմա օգտագործելը նշանակում է Ադրբեջանն իջեցնել Կասպից ծովի հատակը, այդպիսի նպատակ կարծես թե չկա։ Մենք պաշտպանական սկզբունք ունենք, Ադրբեջանը՝ հարձակողական։ Մենք ասում ենք, որ այս խնդիրը պիտի լուծվի բանակցային ճանապարհով։ Իսկ Ադրբեջանը, ներողություն, թքած ունի այդ բանակցությունների վրա և ուզում է հարցը լուծել զենքի ուժով։

Բայց Ադրբեջանը գիտի, չէ՞, մեր ունեցած «Իսկանդերի» ու նրա հնարավորությունների մասին։ Ուրեմն ինչի՞ վրա է դրել հույսը, մեր անվճռականությա՞ն։

– Հնարավոր է։

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930