Ինչո՞ւ են առաջնագծում հիմնականում անապահով խավերի երեխաները, արդյոք դա բանակում կոռուպցիայի առկայության հետեւա՞նք է, թե՞ ոչ:
Լրագրողների այս հարցին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ պատասխանել էր՝ «Մեր հասարակությունը պետք է վերլուծի ու հասկանա՝ ովքե՞ր են այսօր կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ովքե՞ր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել եւ տարկետում ստանալ զինծառայությունից, ովքեր են կարողանում ասպիրանտուրա ընդունվել…»:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ այսպիսի պարզ ու շիտակ պատասխանի համար. «Ասում է՝ բոլորս գիտենք ճշմարտության տեղը»:
Նա հիշեցրեց, որ ինքը 1 տարի առաջ Թեւան Պողոսյանի հետ նախագիծ է ներկայացրել, որ ուսանողներին չպետք է տրվի տարկետում, այսինքն՝ 18 տարեկանը լրացած արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, բայց իրենց նախագիծը իշխանությունները, ըստ էության չմերժեցին, բայց չընդունեցին, հետաձգեցին:
Կարդացեք նաև
Հիմա, ըստ Ռուբեն Հակոբյանի, զարգացումները ցույց տվեցին, որ դա անհրաժեշտ է. «Ասպիրանտուրան ավարտած տղաների ընդամենը 10 տոկոսն է, որ զբաղվում է գիտությամբ: Գիտությունը չի տուժի: Գիտությունը տուժում է այնքանով, որ այնտեղ մտնում են ոչ գիտությամբ զբաղվող մարդիկ եւ փակում են մյուսների ճանապարհը»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ շատ լավ հիշում է այդ օրենսդրական նախաձեռնությունը. «Կառավարությունը չի մերժել, ասաց, որ անհրաժեշտ է կոնսենսուս: Ձեր գաղափարը լրամշակված տեսքով շատ շուտով կառավարությունը ներկայացնելու է խորհրդարան: Կան մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական գծով մասնագիտությունները, որոնց պոտենցիալը հիմա ուղղվելու է դեպի ռազմաարդյունաբերությունը: Բացառությամբ որոշակի դեպքերի՝ մենք այդ լուծումը տալու ենք»:
Ռուբեն Հակոբյանը հարցրեց՝ այդ օրենսգրքում իմ մտահոգությունը տեղայնացվո՞ւմ է: Նա նաեւ ասաց, որ արական սեռի երիտասարդները, որոնք մեկնում են արտերկիր՝ սովորելու, նրանց 50 տոկոսը չեն վերադառնում, որեւէ կաշկանդում, պատասխանատվություն չկա:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ երբ նախագիծը մշակվի, Ռուբեն Հակոբյանին կհրավիրեն մասնակցելու, քանի որ գաղափարն ինքն է դրել շրջանառության մեջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ծառայելը ՀԱՅՐԵՆՒՔՒՆ դա բոլորի սուրբ պարտականությունն է։ Բայց մեկ առաջարկ։ Բացառելու հետագա անօրինակ գործարքները ծառայությունը ԲՈԼՈՐԻ համար ԱՆԽՏԻՐ ու ՊԱՐՏԱԴԻՐ։ Եթե կան որոշ պրոբլեմներ թեղ ծառայի ավելի թեթր տեղ, ազատվի շարքային ծառայությունից։ Թող հիվանդանոցներում կամ մի այլ տեղ անցնի իր ծառայությունը։
*տարկետում` առանց ե-ի
Շնորհակալություն, ուղղեցինք:
Վերջապես: Հիմա կտեսնենք, թե բանակից վերադարձած քանի տղա կդիմի ասպիրանտուրա: Ողբալի վիճակ է հատկապես գիտական ինստիտուտներում, ուր վխտում են բանակից փախած վայ գիտնականները:
Բոլորին է հայտնի, որ ոչինչ չունեցող Հայաստանը(արդյունաբերություն, բնական պաշարներ և այլն…) ունի «խելք»: Բոլորին է հայտնի նաև, որ բանակում ծառայած երիտասարդների 2% է շարունակում զբաղվել «խելքով»: Ես խնդրում եմ՝ օրենք ընդունողներին, հաշվի առնել Հայաստանի «ազգային առանձնահատկությունները»…