Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ից չեն հերքում՝ հայկական կողմը վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր

Ապրիլ 26,2016 22:15

Կան տեղեկություններ, որ հայկական կողմը վերջին օրերին վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս տեղեկությունը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին՝ որոշ դիրքերը վերադարձնելու մասին տեղեկությունները նույնպես հասել են, բայց նա չցանկացավ մանրամասնել. «Ես կգերադասեի, որ այդ հայտարարություններն անեն պաշտոնյաները…այդպես էլ պետք է լիներ, բրավո մեր տղերքին, մեզ՝ բոլորիս, որ ստիպեցինք՝ իշխանությունները խելքի գան»:

Իշխանություններին մշտապես քննադատող ազատամարտիկին երեկ հիացրել է Սերժ Սարգսյանի ելույթը, մասնավորապես, այն հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները անելիք չունեն հակամարտության գոտում:

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը շատ համարձակ ու տեղին էր, այդպիսի ելույթ վաղուց պետք է ունենար: Վաղուց ժամանակն էր, որովհետեւ մենք պատերազմում պարտված կողմ չենք, տարածքների վերադարձման հարցն էլ շահարկման ենթակա չպետք է լիներ՝ սկսած այն ժամանակից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Իշխանությունները մինչեւ հիմա լեգիտիմության պակաս ունեին, իշխանություններին եմ դիմում՝ համարեք՝ այդ լեգիտիմությունը ձեզ տվեցինք, կատարեք համարժեք քայլեր:

Երեկ, կարծես թե, Սերժ Սարգսյանը համարժեք քայլ արեց իր հայտարարությամբ, այսօր էլ ՊՆ ոլորտում պաշտոնանկությունների մասին որոշմամբ: Իհարկե, դրանք քիչ են, միայն պաշտոնից ազատվածները չեն մեղավոր: Բոլոր պատասխանատուները պետք է պատասխան տան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930