Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պատասխան չունի

Ապրիլ 18,2016 18:20

Այս պահին ԵԽԽՎ-ում իր տարեկան հաշվետվությունն է ներկայացնում  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնեկսը, որին հարց է ուղղել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը մասնավորապես  հարցրել է.

«Հարգելի հանձնակատար, ապրիլի առաջին օրերին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի շփման ողջ գծով՝ օգտագործելով իր կանոնավոր բանակը եւ ծանր հրետանի՝ խախտելով 1949  թվականի ժնեւյան կոնվենցիան, որը ենթադրում է քաղաքացիական անձանց պաշտպանություն՝ պատերազմի ընթացքում։ Դուք տեղեկացված եք, որ ազերի զինուժը թիրախավորել էր Մարտունիի եւ Մարտակերտի խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, դուք տեղեկացված եք այն սպանդից, որը ադրբեջանական զինուժը իրականացրել է Թալիշում՝ Խալափյանների  ընտանիքի հանդեպ, տեղյակ եք գլխատված եւ խոշտանգված զինվորների մասին, ինչը միջազգային իրավունքի խայտառակ ոտնահարում է։ Կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ»։

muzniks

Ի պատասխան հայ պատգամավոր հարցի, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ասաց՝ «Ես հայտնել եմ իմ մտահոգությունը, որ  մարդիկ մահանում են այդ տարածաշրջանում, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ այդ կոնֆլիկտը պետք է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինի, պետք է  վերսկսել  բանակցությունները եւ առավել ակտիվ աշխատել Կարմիր  Խաչի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930