Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, «Araratnews.am» կայքի գլխավոր խմբագիր Ա. Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու նպատակով 2016թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբ, որտեղ ներկայանալով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ցանկացել է լուսաբանել ընտրություններին վերաբերող թեմաներ, սակայն իրեն թույլ չեն տվել իրականացնել մասնագիտական առաքելությունը և հրելով դուրս են հանել շտաբից՝ այդ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն