Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամ Սլոյանի զոհվելուց հետո. (Ֆոտոշարք)

Ապրիլ 11,2016 21:15

Քյարամ Սլոյանի հայրը, մայրը, նրա երեք եղբայրները, քույրը, հարսը փոքրիկով ապրում են Արտաշավան գյուղի վագոն-տնակը փոքր-ինչ քարով ամրացրած, հողե հատակով տանը: Կրկնի վրա բացվող փայտը, որը դուռ է հիշեցնում, անվերջ բաց է:

Մարդիկ այստեղ են գալիս, ցավակցելու ազգությամբ եզդի հերոսի՝ Քյարամի ծնողներին, հարազատներին: Դռան մոտ հավաքված տղամարդիկ, Քյարամի ընկերները նաեւ, զգուշացնում են, որ ազերիների կողմից նահատակվածի նկատմամբ կատարված խոշտանգման մասին մայրը չգիտի: Ապրիլի մեկից ծերացած հիսունամյա կինը միայն գիտի, որ տղան զոհվել է ծառայության ժամանակ՝ պաշտպանելով հայրենիքը:

Մայրն այդ օրը որեւէ կանխազգացում չի ունեցել, տղայի հետ հեռախոսազրույց է ունեցել, նա ասել է, ամեն բան խաղաղ է, դիմացեք, մինչ կգամ:

Լավագույն ծառայության համար Քյարամին հրամանատարությունը երեք անգամ արձակուրդ էր տվել, վերջին անգամ հրաժարվել է, ասելով, թե իրեն երկու ամիս է մնացել, հարկավոր չի: Մայրն ասում է, երբ գալիս էր գյուղ, պետք է այցելեր հորեղբորը, դպրոցի՝ Գրիշա Ասատրյանի անվան, ընկերներին, մինչ հասնում էր տուն, խնդրում էր, գոնե երկու ժամ կողքս նստի…

-Սլոյան-8 -Սլոյան-7 -Սլոյան-6 -Սլոյան-5 -Սլոյան-4 -Սլոյան-3 -Սլոյան-1 -Սլոյան-2

Դպրոցը կիսատ էր թողել, զբաղվում էր շինարարությամբ: Մայրն ասում է, որ ձեռքից ամեն բան գալիս էր, դիրքերում երկու բազկաթոռ էր պատրաստել…

Ամենից շատ Քյարամը կապված էր քրոջ հետ, նրան շատ է սիրել: Մայրը չգիտեր, սիրած աղջիկ ուներ որդին, բայց ասում էր, սիրված էր, իսկական տղամարդ էր, ամեն բան չէր ասի:

Քյարամի հայրը, որը դարձյալ շինարարության վրա է աշխատում, Քյարամի զոհվելու օրը, աշխատանքի պահին վատանում է, թուլանում այնքան, որ խնդրում է, իրեն տուն տանել: Կանխազգացել էր որդու մահը: Համ էլ պատերազմ տեսած մեկն էր, ազատամարտիկ, որը զգացել էր պատերազմի հոտը, պատերազմի ընտրյալներին:

Մեր այցելության պահին տանը Քյարամի տարեց տատիկն էր: Նա անվերջ լալիս էր:

Հողե հատակին, խոնավ տան ամենատաք տեղը հողաթափերն էին, որի մեջ տան կատուն էր:

Քյարամի ննջարանը համեստ էր: Այստեղ մի անկողին էր տեղավորվում, մի քարե դարի հեռուստացույց, եւ նրա սիրած անկյունում փոքրիկ փայտյա եկեղեցին:

Մի չորս քայլանոց սենյակ էր կար: Ընտանիքի մյուս անդամները կարող էին գիշերել: Թե ոնց, չկարողացա հարցնել, պատեհ չէր, բայց…

Եղբայրը՝ Համիկը տարիներ առաջ ավտովթարի պատճառով վիրահատության էր ենթարկվել, ազատվել զինծառայությունից, մյուս եղբայրը զորակոչի տարիքի էր: Քյարամի մայրն ասում է, որ տանեն՝ պիտի գնա:

Հայրը ցանկանում է որդու վրեժը լուծել, գնալ կրկին սահման: Եվ նա այնպես ասաց, որ հավատում եմ՝ արգելել չեն կարող:

Քյարամենց փայտե վառարանի մոտ եկած մայրը անհանգիստ է, եւ պատճառն այն է, որ չի հավատում, որ Քյարամը ոչ միայն չկա, այլ որ նա գոնե երազում իրեն այցի չի գալիս:

Քյարամ Սլոյանի հարազատներից որեւէ մեկը չի հավատում, թե նա չկա, իրենց լուսավոր, անշառ տղան:

Նրանք ասացին, որ հաշվեհամար է բացված, իսկ առհասարակ, մենք պարտք ունենք այս ընտանիքին: Զինվորի տունը դարձնել ուխտատեղի: Բոլոր զինվորների տները: Այս ընտանիքի պատերը պետք է բարձրանան, տունը ծածկ պետք է ունենա: Հանուն մեր համար ընկածի ցանկությունը իրագործելու: Միակ ցանկությունը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մհեր says:

    Բացված հաշվի համարը հրապարաքեք խնդրում եմ։ Քյարամի ընտանիքին կփորձենք օգնել…

  2. Ռուզան says:

    2470703192120040 AMD
    2470703192120050 EUR
    2470703192120060 RUR
    2470703192120070 USD Արդշինբանկ
    Սլոյանի հոր հեռախոսը՝094 16 43 23

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930