Երեւանի սրբ Հովհաննես եկեղեցում ապրիլի 5-ին հարազատները, բարեկամները, ծառայակիցները հրաժեշտ տվեցին հետախույզ – գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Սասուն Մկրտչյանին : Ներկաներից շատերը չէին ճանաչում ո՛չ Սասուն Մկրտչյանին, ո՛չ նրա հարազատներին, եւ պարզապես վերջիններին համբերություն էին մաղթում:
Սասուն Մկրտչյանի աճյունը եկեղեցուց տեղափոխեցին Եռաբլուր: Արարողությանը մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ