Այսօր Արցախում սպանված տասներկուամյա Վաղինակ Գրիգորյանը դեպքի ժամանակ եղել է դպրոցի բակում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Մեր տեղեկություններով, վիրավորվածներից մեկն էլ սպանված տղայի եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել դպրոց գնալու ճանապարհին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև