Մարտի 30-ին պաշտպանական գծի առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի 19-ամյա բնակիչ Դավիթ Պավելի Գրիգորյանը: Նրա հայրը՝ Պավել Գրիգորյանը, մեր տեղեկություններով՝ կադրային զինվորական է, մայորի կոչումով:
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական միտումներ կան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ