ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր պաշտոնանկ է արել Գյումրու «Մուշ» բաժնի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանին՝ նրան տեղափոխելով մայրաքաղաք ավելի ցածր պաշտոնի:
Ծննդով արթիկցի Խորեն Բարխոյանը այս պաշտոնը զբաղեցրեց ուղիղ մեկ տարի առաջ. նա նշանակվել էր անցած տարվա մարտի վերջերին: Նրա փոխարեն ոստիկանապետ է նշանակվել տեղակալը՝ Արթուր Մարտիրոսյանը: Ոստիկանության աշխատողները վերջինս համարում են պրոֆեսիոնալ կադր:
Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկաններին բարեփոխելու ձգտմանը հակառակ, մեզ երբեմն բողոքներ են հասնում առ այն, որ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում դեռ կան հին մեթոդներով աշխատող ոստիկաններ, ծեծի ու ջարդի հետ սեր ունեցող, մարմնավաճառների հետ սերտ համագործակցող ու նրանց թելադրանքով գործ սարքելու ձգտում ունեցողներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ