Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կույս կանանց միավորում» ՀԿ գոյություն չունի, ոչ փաստացի, ոչ դե յուրե. Արթուր Միսակյան

Փետրվար 25,2016 18:20

Վերջին օրերին «Հայկական վերածնունդ» կուսակցության այսպես ասած «քննադատները» նորանոր «բարձունքներ են նվաճում»: Սակայն խնդիրն այն չէ կքննադատեն, թե ոչ: Դա տասներորդական նշանակություն ունի:

Իրականում խնդիրն այն է, որ փորձ է արվում /իհարկե չի հաջողվելու/ վարկաբեկել «Հայկական վերածննդին» միացած կազմակերպություններին, որոնցում հարյուրավոր մարդիկ են ներգրավված: Փաստենք, որ նման անընդունելի գործելաոճ հնարավոր չէր պատկերացնել, երբ որոշ մարդիկ կարող են իջնել այսքան ցածր: Չէ՞ որ, օրինակ, բարեգործական կազմակերպության հիմնադիրը տվյալ ՀԿ-ն մի դեպքում անվանել է իր երեխայի, մի այլ դեպքում իր ծնողի, երրորդ դեպքում հայկական ինչ-որ պատմական բնակավայրի անվանմամբ: Ի՞նչ արտառոց բան կա սրա մեջ: Մի՞թե կարելի է նման էժանագին վարքագիծ դրսևորել:

Հատուկ ուզում եմ կրկին ընդգծել` Հայաստանում «Կույս կանանց միավորում» ՀԿ գոյություն չունի, ոչ փաստացի, ոչ դե յուրե: Հետևաբար արդեն բարոյական չէ այսքան ակնհայտ ապատեղեկատվության տարածումը:

Հաջորդը` քաղաքական անգրագիտություն է անընդհատ շահարկելը, թե ՕԵԿ-ը մեկ ընդդիմություն է, մեկ իշխանություն: Փաստ է` հավերժ իշխանություն կամ հավերժ ընդդիմություն չի լինում: Գոնե Հայաստանի անկախացումից հետո քաղաքական դաշտում գործող հիմնական կուսակցությունները եղել են թե իշխանություն, թե ընդդիմություն: Ասվածն ըմբռնելու համար ընդամենը հիշողություն է պետք ունենալ: Անհրաժեշտ է նաև նայել աշխարհի բազմաթիվ երկրների օրինակը: Կուսակցությունները մեկ լինում են ընդդիմություն, մեկ  իշխանություն` կապված իրենց  ստացած քվեներից: Եվ առհասարակ` յուրաքանչյուր կուսակցության նպատակը իշխանությունն է` հնարավորություն ունենալու իր ծրագրերը իրականացնելու համար, քանի որ հասարակությունը քաղաքական ուժի օգտին քվեարկում է հենց այդ ծրագրերի համար: Հակառակը պնդելն ուղղակի հակասում է քաղաքագիտության տարրական կանոններին:

Փաստ է, որ կայացած քաղաքական մշակույթի բացակայության, կամ ինչ-որ այլ օբյեկտիվ պատճառներով հանրության որոշակի հատված կարծրացած տեսակետ ունի, ըստ որի, եթե որևէ քաղաքական ուժ ընդդիմություն է կամ հակառակը, ապա նա պետք է հավերժ այդ դաշտում գործի: Սակայն քաղաքականության մասին ռեալ պատկերացում ունեցող և դրանք պրոֆեսիոնալ հարթությունում վերլուծող ցանկացած մեկի կողմից նույն մոտեցման շահարկումն առնվազն տարօրինակ է: Եթե այդպես լինի, ապա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում չպետք է երբեք իշխանություն փոխվի: Միշտ նույն ուժը լինի իշխանություն, միշտ նույն ուժը լինի ընդդիմություն: Իհարկե, այս տեսակետը որևէ քննադատության չի դիմանում:

Այդուհանդերձ, կարծում եմ, վաղ թե ուշ կձերբազատվենք նաև այս ավտորիտար մտածելակերպից, որին առաջադեմ աշխարհը վաղուց հրաժեշտ է տվել:

Ինչ վերաբերում է կուսակցության հասցեին հնչեցրած գնահատականներին, ապա պետք է ընդամենը նշեմ` մեր քաղաքական թիմի գնահատականը չի ձևավորվում, իջնում կամ բարձրանում նմանատիպ անարժեք և չհիմնավորված գնահատականներով կամ մեկնաբանություններով: Այն արդեն ձևավորվել և շարունակում է ձևավորվել մեր ամենօրյա աշխատանքով, պայքարով, մեր առաջ քաշած ծրագրերով ու խնդիրներով, և դրանք լուծելու վճռականության արդյունքում: Ինչպես ասում են` գործերն ավելին արժեն, քան սոս խոսքերը:

Լուսանկարը` Արթուր Միսակյանի ֆեյսբուքյան էջից:

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29