Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազության ներկայացուցիչն առանց պատճառաբանության չներկայացավ դատարան

Փետրվար 18,2016 21:05

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՔԾ-ի գործով այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գլխավոր դատախազության ներկայացուցիչն առանց պատճառաբանելու չներկայացավ: Չնայած դատարանը պատշաճ ծանուցել էր:

Հիշեցնենք, որ  2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ, մասնավորապես՝ հիմնավոր կասկած հայտնելով այն մասին, որ այն տեղամասերում, որտեղ գրանցվել է 50-100 տոկոս մասնակցություն, ապա այդ տեղամասերում լցոնումներ են եղել: Սահմանված ժամկետում ՀՔԾ-ի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված որոշում չի կայացվել և այն հաղորդում ներկայացրած իրավաբանական անձին չի տրամադրվել:

Ինչից հետո 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Կազմակերպության կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարտավորեցնել քննություն իրականացնող մարմնին՝ տրամադրելու վերոնշյալ հաղորդման հիման վրա կայացված որոշումը: Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց մեկ ամիս անց միայն ՀՔԾ-ն գրություն է ուղարկել՝ հայտնելով, որ հաղորդման հիման վրա քրեադատավարական բնույթի որևէ որոշում չի կայացվել՝ պատճառաբանելով, որ հաղորդումը կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, այլ միայն՝ «հիմնազուրկ ենթադրություններ»:

Դատական նիստն այսօր էլ հետաձգվեց, որ դատախազի ներկայությունն ապահովվի՝ որպես այս գործով երրորդ կողմ: Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 9-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29