Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը`երեկոյան

Փետրվար 12,2016 10:05

Այսօր ժամը 17.00-ին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի կունենա ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը: Նախօրեին, տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնությունների մասին անուններով կհայտարարվի մինչեւ շաբաթվա վերջ:

Խոսակցություններ տարածվեցին, թե այսօր կայանալու է ՀՀ խորհրդի նիստ, որից հետո արդեն հստակ կհրապարակվի թե ո՞ր պորտֆելներն են տրվելու ՀՅԴ-ին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, ՀՀԿ-ում որոշել են չբարդացնել գործընթացը եւ «ձեւական բաների» հետեւից չընկնել, քանի որ նախագահի եւ ՀՅԴ վերնախավի բանակցությունների արդյունքում բոլոր պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել:

Այն, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ստորագրելու են ոչ թե կոալիցիոն, այլ համագործակցության հուշագիր, ըստ մեր աղբյուրի նպատակ ունի ընտրական շրջանում իշխանության մեջ գտնվելու ընթացքում պահել ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքը`վերջնականապես չվարկաբեկելու համար կուսակցությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    ՀՅԴ-ն վերջնականապես չվարկաբեկելու?????????????????

    Նախանձելի լավատես է Նելլի Գրիգորյանը: ՀՅԴ-ից բան կա, որ վարկաբեկեն կամ չվարկաբեկեն: Մի խելոք մարդ ասել է՝ անհնար է՝ գրկել անգրկելին: Հետեւաբար՝ անհնար է վարկաբեկել ամբողջությամբ եւ անվերադարձ վարկաբեկվածին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29