Փետրվարի 3-ին , ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակչին պատկանող «ՎԱԶ-2016» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակները վնասել են ավտոմեքենայի դիմապակին եւ անվադողերը: Բարեբախտաբար, վարորդը չի տուժել:
Բերքաբերի բնակիչները հայտնեցին, որ այժմ հատուկենտ կրակոցներ են արձակվում գյուղի ուղղությամբ:
Մենք փորձեցինք իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Նա հայտնեց, որ ներկայումս արտերկրում է գտնվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ