Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյան. «Սերժ Սարգսյանին ցմահ ընտրենք նախագահ, տանք Օբամայից բարձր աշխատավարձ»

Դեկտեմբեր 24,2015 12:14

«Ես շատ խորը, շատ երկար մտածել եմ: Սերժ Սարգսյանին լավ ճանաչում եմ, ինքը արժանավոր է, որ լինի մեր հանրապետության նախագահը: Ցմահ ընտրենք նախագահ, ցմահի դեպքում ինչքան ածականներ կան, մյուսներ կան, կհեռանան իր կողքից, մենք նորմալ կապրենք: Մենք Սերժ Սարգսյանին տանք Ամերիկայի պրեզիդենտից բարձր աշխատավարձ, ավելի՛ բարձր»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց օֆշորի հայտնի գործով տուժած գործարար Փայլակ Հայրապետյանը:

Մեր հարցին՝ այսինքն, Սերժ Սարգսյանի մեջ չի խնդիրը, իր կողքի մարդկանց մե՞ջ է՝ նա հաստատեց. «Այո, խնդիրը իր կողքի մարդկանց մեջ է»:

Սերժ Սարգսյանը երկրի գլխավոր գերագույն հրամանատարն է, որ ուզենա, չի՞ կարող ձեռքը սեղանին խփել ու ասել՝ այսպես պետք է աշխատեք՝ Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Չի՛ կարող, որովհետեւ հիմա ընտրություններ են, նրանք պետք են իրեն: Իրենք են ընտրելու: Իսկ եթե ցմահ ընտրվի, էլ նրանցից կախում չի ունենա, բոլորին կհանի»:

Մեր հարցին՝ հանի, նրանց փոխարեն ո՞ւմ բերի՝ գործարարը պատասխանեց. «Ո՞նց թե ում բերի, քե՛զ կտանի, ի՛նձ կտանի, մյուսի՛ն կտանի: Կտանի մարդկանց, ովքեր էս հանրապետությանը պիտանի կլինեն, նորմալ կաշխատի, նորմալ կապրենք: Բոլորը հետ կգան, եւ ամեն ինչը մի գրչի հարվածով կլուծվի»:

Ըստ Փայլակ Հայրապետյանի, խորհրդարանական կառավարման համակարգով մենք գլխներիս նվազագույնը 131 նախագահ ենք ունենալու. «Դեպուտատը ընտրելու է նախագահ, մենք մարզպետ նախագահներ ենք ունենալու, ունենալու ենք մինիստրներ՝ սաղ նախագահ: Մենք չենք կարող, էս երկիրը կքանդենք: Մեր երկրի փրկությունը մենակ սա է, ես շատ խորն եմ մտածել: Մեր երկրին պետք է հզոր նախագահ, որը կարող է միայն լինի Սերժ Ազատի Սարգսյանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob M. says:

    Հարգելի Փայլակ Հայրապետյան. Եթե, Հային ՈՉ բնորոշ, մարդասիրական արժեքներից զուրկ, այդ թուրք տեսակի անգրագետ ու Բարոյազուրկ, <> ՏԱԿԱՆՔՆ, պիտի հավերժ կառավարի Հայաստան երկիրն , որն անցած ու ներկա գործունեությամբ , իր հանցակից ռ.ք. ի հետ միասին հավաքագրել եվ շրջապատել են իրենց հիմնականում գող ու ավազակ քրեական տարրերով, նշանակելով նրանց հանգույցային պաշտոններին, շինելով քրեաօլիգարխիկ էլիտային բնորոշ երկրի կառավարումն իրենց “հոր բոստանը” ու արդեն երկար տարիներ, թալանում են առանց այն էլ երկրի սուղ բյուջեն ու խթանում արտագաղթին, ապա ձեր այդ միամիտ ու վտանգավոր առաջարկն դժվար թե իրականանա, քանի որ, պետական էտ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ սերժ սարգսյանի գոյությունը, եթե ժողովուրդը հանդուրժի մինչ ընտրությունը, որը առհամարում է ժողովրդի լայն զանգվածների հոգսերը ու զբաղված է ընդիմադիրների նկատմամբ դավադիր խարդավանքների մոգոնումով, հավանական է, որ Հայստան երկիրն էլ չունենանք…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031