ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ֆեյսբուքյան իր էջը առաջին անգամ «կոտրել» են սեպտեմբերի 15-ին, որից հետո, հոկտեմբերի վերջին ինքն իր անունով բացել է մեկ այլ էջ:
Այս նոր էջը «կոտրել» են նոյեմբերի 23-ին. «Վերջին երեք ամսվա ընթացքում նույն անձի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ֆեյսբուքյան էջը , չեմ կարծում, որ պատահաբար է կոտրվում: Դիմում եմ ԱԱԾ համապատասխան մարմիններին՝ զբաղվել այս հարցով եւ պարզել, թե ո՞ւմ ձեռնտու չէ Ազգային ժողովի պատգամավորի ակտիվությունը սոցիալական ցանցերում»: