Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Կենտկոմի քարտուղարի եմ ման տվել, իրենցից էլ լավ գիտեմ այդ նշանները» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 20,2015 15:53

Տաքսու անհատ վարորդներն այսօր Բրազիլիայի հրապարակում` Հրազդան տոնավաճառի հարեւանությամբ բողոքի ակցիա էին կազմակերպել, որի շարունակությունը պետք է լիներ կառավարության մոտ եւ ՀՀ նախագահի նստավայրում, սակայն ակցիայի կեսից նրանք փոխեցին իրենց մտադրությունը` պատճառաբանելով, որ գնում են ոստիկանություն:

Ակցիան համակարգող Տիգրան Հովհաննիսյանը, որը «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահն է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունից վարորդներին հրավիրել են հարցը քննարկելու:


Վարորդները, սակայն, գտնում են, որ լիցենզավորման հարցը, որի վերաբերյալ է իրենց դժգոհությունը, ընդհանրապես կապ չունի ոստիկանության հետ եւ որ տրանսպորտի եւ կապի նախարարության կարգավորելու խնդիրն է: Վարորդների խոսքերով, ոստիկանությունը, պարզապես, փորձում է ժամանակ շահել մինչեւ որ «այո»-ն ու «ոչ»-ը վերջանա:

cuyc_taxsi_3 cuyc_taxsi_1 cuyc_taxsi_4

«47 տարի է տաքսի եմ վարում, այսպիսի բան չեմ տեսել, որտեղ իջեցնում եմ ուղեւորին՝ տուգանք է գալիս: Ես Կենտկոմի քարտուղարի եմ ման տվել, ղեկավարների վարորդ եմ եղել, իրենցից էլ լավ գիտեմ այդ նշանները: Տաքսու համար կայանատեղիներ չեն տրամադրում, եղածներն էլ անհարմար են, հաշմանդամություն ունեցող մարդ եմ իջեցնում, հո չեմ քշելու կայանատեղիում իջեցնեմ, որ կես կանգառ ոտքով հետ դառնա»,-մեզ հետ զրույցում ասաց, տաքսու վարորդ Գեղամ Բաբայանը: Նրա խոսքերով, դաշտում անհավասար պայմաններ են ստեղծված. մեկն ամեն ամիս ստիպված է վճարել 12 հազար դրամ, մյուսը` «երբ ուզում «զնակը» դնում, տաքսի է աշխատում, հենց ուղեւորին վերցնում է, տաքսու նշանը հանում է»:

«Ես ապրում եմ իմ մեքենայով, ընտանիքս կերակրում եմ այս տաքսու միջոցով, ես եմ գնում իմ ավտոմեքենայի պահեստամասերը, ասֆալտի մաշվածության համար ես գույքահարկ եմ վճարում, ամեն ամիս էլ 12 հազար դրամ վճարում եմ լիցենզավորման գումար, դրա հետ էլ՝ տեղի-անտեղի եկող տուգանքները»,-ասում է վարորդ Բաբայանը:
Վարորդի դժգոհությունները`  տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30