Այսօր վաղ առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց ունեցավ:
«Մի վայրկյան»,- իր առանձնատնից դուրս եկող ՀՀ նախագահին ասաց քաղաքացին ու ներկայացրեց իր դժգոհությունը. «Երեք անգամ էլ թուղթ եմ տվել ձեզ, դատախազին…դատարանը մերժեց»:
Սերժ Սարգսյանը թույլ չտվեց քաղաքացուն շարունակել իր պատմությունը. «Հիմա ի՞նչ ես ուզում, ես դատարանը չեմ, դատարանի փոխարեն ի՞նչ ասեմ»:
Քաղաքացին դժգոհեց՝ դատարանը չի գործում, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է»:
Կարդացեք նաև
Նախագահի պատասխանը զայրացրեց քաղաքացուն. «Ոնց թե հնարավոր է»:
Սերժ Սարգսյանն էլ շարունակեց՝ ասելով, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի:
«Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»,- Սերժ Սարգսյանին ասաց քաղաքացին:
Ի դեպ, բնակիչներից ոմանք այդ մարդու հասցեին ասում էին. «Էս ո՞վ ա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկ դատավորներին ով է նշանակում՞…Նախագահը: Հետևաբար նա էլ պիտի պատժի իր վստահությունը չարդարացրած դատավորին: Առաջին ատյանի դատարանի դատավորը “հանուն Հայաստանի Հանրապետության”,այսինքն՝պետության անունից կայացրել է ոչ միայն ակնհայտ սխալ վճիռ,այլև տեքստի մեջ 27 տարրական-ուղղագրական սխալ է կատարել,այսինքն՝ անգրագետ է,և նման սխալներ կատարողին նույնիսկ 8-ամյա կրթության ատեստատ չէին տա: Այդ մասին գրել եմ նույնիսկ Նախագահին:Սակայն՝ անարդյունք,դատավորը չի պատժվել,իսկ ես՝ ՀՀ քաղաքացիս, տուժել եմ անմեղ տեղը և ապօրինաբար… Իմ կարծիքով, յուրաքանչյուր դատավոր՝ նշանակվելով ՀՀ Նախագահի կողմից, անբասիրության օրինակ պիտի հանդիսանա: Սակայն,”վատ աշխատելով” և չարաշահելով Նախագահի վստահությունը՝ դատավորը առաջին
հերթին գցում է իրեն այդ պաշտոնին նշանակող Նախագահի հեղինակությունը, իսկ անպատիժ մնալով՝ քաղաքացու մոտ առաջանում է հիասթափություն,վստահության,հավատի ու հարգանքի կորուստ՝ պետական մարմինների և հատկապես՝ Նախագահի նկատմամբ:Ցավալի է: