Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդացի դասախոս. ՄԻԵԴ-ը ռազմական տրիբունալ չէ, որ որոշի Հայոց ցեղասպանությունն եղել է, թե ոչ

Նոյեմբեր 10,2015 13:01

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ռազմական տրիբունալ չէ եւ, հետեւավաբար, չէր ակնկալվում, որ կպատասխանի այն հարցին, թե Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի ջարդերը Ցեղասպանություն էին, թե ոչ: Այդուհանդերձ, ՄԻԵԴ Մեծ պալատի այս տարվա հունվարի նիստը նման էր լավ բեմադրված թատերական դատավարության, որին մասնակցում էին բազմաթիվ դերասաններ, որոնք բեմադրված ելույթներով փորձում էին տարբեր պատմական պատմություններ ներկայացնել»,- անդրադառնալով Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ որոշմանը, գրել է Ամստերդամի ազատ համալսարանի դասախոս Ուլադիսլաու Բելավուսաուն (լուսանկարում):

Aravot.am-ին ուղարկած հոդվածում հեղինակը նշել է, որ վերոնշյալ դատական լսումների տարին էլ էր տպավորիչ. «2015 թվականին նշվում է Օսմանյան Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ողբերգական կոտորածը, որը լայնորեն բնութագրվում է որպես «Հայոց ցեղասպանություն»: Ցավոք սրտի մեդիա ուշադրությունը կենտրոնացած էր այն փաստի վրա, որ Ջորջ Քլունիի կինը ներկայացնում էր հայկական կողմը: Նույն ժամանակ դատարանի շենքը շրջապատվել էր ցուցարարների մեծ խմբերով, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ ունեին ու այս միջոցառումը պատկերացնում էին որպես իրենց վերածննդի փուլ»:

Ըստ դասախոսի՝ արդարության համար պետք է նշել, որ դատարանը միտում չուներ հեշտացնելու այս վերածնունդն, այնպես ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չէր ցանկանում օգնել նացիստական դաժանությունների վերածննդին, երբ նրանք 1977 Իլինոիսում շքերթ էին անցկացնում. «Սակայն սա 128 էջերից կազմված երկար վճիռ է, որտեղ կան տարբեր եւ համընկնող կարծիքներ: Սա մի շարք հարցեր է բարձրացնում եւ հնարավոր է օգտագործվի թուրք եւ ադրբեջանցի ազգայնականների կողմից»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30