«Մենք նախապես հանդիպել ենք հանրապետության նախագահին, քննարկել ենք ներկայացվող նախագիծը, ունեցել ենք որոշակի վերապահումներ, մեր դիտարկումները սիրով ընդունել են, եւ որքան ծանոթ եմ վերջին նախագծին, մեծ մասը հաշվի են առնվել»,- հոկտեմբերի 31-ին Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Ընդհանուր պատգամավորական ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԱԿ ատենադպիր Սուրեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ՌԱԿ-ը կողմ է սահմանադրական փոփոխություններին.«Լիբերալ ազատական գաղափարախոսությունը, միանշանակ, կոլեկտիվ ղեկավարության սկզբունքի ներքո, որը մեր ծրագրային դրույթներում հիմնավորված է, որ ռամկավարությունը, այսինքն՝ դեմոկրատիան, լիբերալիզմը ազատականությունը, ավելի շատ ուղղորդված են քաղաքացու իրավունքներին եւ հանրույթի կամքի ազատ արտահայտման սկզբունքներին: Այնպես որ՝ կուսակցությունը միանշանակ կողմ է սահմանադրական բարեփոխումներին»:
Սուրեն Սարգսյանը, սակայն, չի բացառում, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու ժամանակը չէ. երկիրը գտնվում է չհայտարարված պատերազմի պայմաններում, աղքատության բարձր մակարդակ կա. «Սովորաբար, պատժում են նրան, ով ինչ-որ բանում մեղանչել է: Մեր գործող Սահմանադրությունը կարծես թե բոլոր դեպքերում քննություն է բռնել: Բայց այս ամենով հանդերձ կարծում ենք, որ նոր առաջարկվելիք Սահմանադրությունը ամբողջովին համահունչ է մեր նպատակներին, մեր ռազմավարական ձգտումներին, հետեւաբար՝ կուսակցությունը միանշանակ կողմ է արտահայտվել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև