Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրեմլը ակնհայտորեն տրոյական ձի է մտցնում Հայաստանի քաղաքական դաշտ՝ հանձինս Արա Աբրահամյանի». Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 19,2015 23:35

Արա Աբրահամյանը կասի՝ իսկ ումի՞ց եմ վատը, ե՞ս ումից եմ պակաս, հնարավորություն չունե՞մ, թե՞ չեմ կարող:

«Դա ավելի շատ վկայում է քաղաքական դաշտի անմխիթար վիճակի մասին, որ այսպիսի մակարդակում է գտնվում: Դրա պատասխանատուները հենց քաղաքական դաշտի դերակատարներն են, որ Արա Աբրահամյանը եւ նման անձը կարող է իրեն թույլ տալ հայտ ներկայացնել եւ քաղաքական դաշտում որպես կուսակցություն ստեղծող, հայտարարություն անել»,- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին հայտարարության մասին, որ հնարավոր է կուսակցություն բացի եւ Հայաստանում մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Ըստ Սաքունցի, այն, որ Արա Աբրահամյանը նման հայտարարություն է անում, կա Կրեմլի գործոնը. «Կրեմլը ակնհայտորեն տրոյական ձի է մտցնում Հայաստանի քաղաքական դաշտ՝ հանձին Արա Աբրահամյանի՝ արդեն անթաքույց: Եթե մինչ այդ իրենց առաքելությունն իրականացնում էին գործող քաղաքական ուժերի հետ մանիպուլյացիաների, գործարքների միջոցով, ապա հիմա ուղղակի անթաքույց, հրապարակային իրենց մասնակցությունն են ուզում ունենալ եւ հայտնվել ՀՀ քաղաքական դաշտում ինքնուրույն միավորի տեսքով:

Բայց դա վերստին խոսում է քաղաքական դաշտի անմխիթար վիճակի մասին: Եթե դու չափորոշիչները, մոտեցումները, գաղափարական մակարդակը պատշաճ դիրքում պահեիր, ապա նման գործողության տեղ չէր մնա: Դրա պատասխանատվությունը կրում են բոլոր նրանք, ովքեր կողմ քվեարկեցին ԵՏՄ անդամակցությանն ԱԺ-ում, ովքեր իրենց քվեարկությամբ իրենց գերեզմանափորը փորեցին՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետության սկզբունքներով առաջնորդվող քաղաքական ուժերի: Դադարեցին որպես այդպիսին գոյություն ունենալ: Այդ պարագայում Արա Աբրահամյանը կասի՝ իսկ ումի՞ց եմ վատը, ե՞ս ումից եմ պակաս, հնարավորություն չունե՞մ, թե՞ չեմ կարող: Սա է իրական պատկերը, թե չէ ինչ է ասում Արա Աբրահամյանը, ոնց է խոսում եւ այլն, դրա վրա ուշադրությունը շեղելով՝ չպետք է բուն պատճառները մոռացության մատնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ominac says:

    Արդէն 25 տարի է անցած Հայաստանի Անկախութեան եւ քանի երորդ ընտրութիւնն է։ Բոլորն ալ զեղծարարութեամբ վերջացաւ։ Ընտրութեան անիւը թեր հայաստանի մէջ չի կրցաւ դառնալ։ Թէ այս անձը օրինաւոր կրնայ մասնակցիլ թէ ոչ, կամ Բուդինին հետ ինչ յարաբերութեան մէջ է, ինծի շատ չի հետաքրքրէր, թող ժողովուրդը մտածէ իր ընտրութեան համար, շատ աւելի կարեւոր է որ ընտրութիւնները առանց զեղծարարութեան ըլլայ, այդ երկրին համար շատ աւելի մեծ նշանակութիւն ունի։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031