«Առաջիկայում կարելի է սպասել Հայաստանում իրանական ներդրումների զգալի մեծացում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը` անդրադառնալով Երեւանում կայացած Իրան-Հայաստան գործարար համաժողովին եւ այնտեղ հնչած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ այդ համաժողովի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրը հայտարարել էր` Հայաստանը կարեւոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով, եւ վերահաստատել, որ Իրանը պատրաստվում է կյանքի կոչել «Հյուսիս-Հարավ» միջանցքի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման տարածաշրջանային նշանակության ծրագրերը:
«Առավոտ» օրաթերթ
16.10..2015