Ինչպես տեղեկացրել ենք, Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղ տանող ճանապարհը սարսափելի վիճակում է, գյուղացիները նեղսրտում են, որ իշխանությունները խախտել են իրենց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:
Ըստ նրանց, ո՛չ կարող են ելումուտ անել, ո՛չ գազելներն ու շտապօգնության մեքենաներն են ուզում գյուղ մտնել, ո՛չ էլ անգամ տաքսիները, որոնց եթե նույնիսկ կրկնակի վարձավճար առաջարկես:
Բացի այդ, ըստ գյուղացիների, գյուղը չունի ոռոգման ջուր, տեխնիկայի դարաշրջանում իրենք «առաջվա պես տաշտերով ու կռուշկեքով են լողանում»:
Գյուղի եկեղեցու օծման օրը Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը գյուղ մտնելուն պես, ձեռքով հատ-հատ բարեւեց միջոցառմանը մասնակցող գյուղի բոլոր տղամարդկանց, կանգնեց, զրուցեց նրանց հետ ու երբ հերթը հասավ բողոքներին, Շիրակի մարզպետը վստահեցրեց, որ ճանապարհը երկու ամսվա ընթացքում կվերանորոգվի ու ծիծաղելով հորդորեց. «Բողոքելու օր չէ, գործ չունեք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սա ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հայրենի գյուղն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ