Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարվե՞լ փոփոխություններից. «Ժամանակ»

Հոկտեմբեր 06,2015 11:29

ԱՄՆ կատարած այցի ընթացքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի առիթով, Սերժ Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի փորձագետների հետ փակ հանդիպմանը խոսել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների, նաև իշխանության ապագայի մասին: Եվ ըստ «Ամերիկայի ձայնի» տեղեկատվության, այդ հանդիպմանը Սարգսյանը բավական անակնկալ հայտարարություն է արել՝ ասելով, որ գիտի Հայաստանի հաջորդ առաջնորդի անունը, սակայն չի ասի, որ և՛ այդ մարդու մեջ սխալ տպավորություն չլինի, և՛ այդ մարդու համար հետագա գործունեությունը թիրախավորված չլինի:

Այն, որ Սերժ Սարգսյանը, ինչպեսև ցանկացած ամբողջատիրական համակարգի ղեկավար մտածում է իրենից հետո իշխանության եկողի մասին, իհարկե, միանգամայն հասկանալի է: Այդպիսին է ամբողջատիրական համակարգերի բնույթը, և հատկապես սա այդ համակարգերին բնորոշ առանցքային առանձնահատկություններից է: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի դեպքում տեղի է ունենում մեկ այլ բան: Նա իր նախագահության ավարտին նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որոնք էլ, ըստ էության, պետք է որ հանեն հաջորդ առաջնորդի խնդիրը, քանի որ դրանցով նախատեսվում է հաստատել կառավարման խորհրդարանական համակարգ, որի պարագայում, այսպես ասած, ապակենտրոնացվում է նախագահական իշխանությունը, և ստեղծվում է բազմակենտրոն, այսպես ասած, հավասարակշիռների իշխանական համակարգ: Օրինակ, նույնիսկ մեկ բան ինքնին խոսուն վկայությունն է այս ամենի. խաղաղ պայմաններում ըստ էության չկա բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, սա ինքնին խոսուն փաստ է, որ ձևավորվում է բազմակենտրոն իշխանություն: Ահա այս պայմաններում առնվազն տարօրինակ է հնչում, որ նման իշխանական մոդելի ձևավորման գնացող Սերժ Սարգսյանը խոսում է իր հաջորդի, այսպես ասած, Հայաստանի հաջորդ առաջնորդի մասին:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031