Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բորդյուժան խաղաղ բնակիչների նկատմամբ ծանր զենքեր օգտագործելը անընդունելի է համարում

Հոկտեմբեր 04,2015 12:42

«Սկսենք նրանից, որ Հայաստանի զինված ուժերն այսօր ի վիճակի են ինքնուրույն ապահովել իրենց տարածքի անվտանգությունը: Նրանք ունեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»,- այս հայտարարությունն այսօր «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում, անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանն` արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նա նշեց, որ իր տեղեկություններով Հայաստանի անվտանգությունն արդյունավետ կերպով պահպանվում է. «Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ սահմանին կատարվողին՝ ես կարծում եմ, որ անընդունելի է, որ Հայաստանի տարածքները գնդակոծվում են, երբ խաղաղ բնակիչների նկատմամբ օգտագործվում են ծանր զինատեսակներ»:скачанные файлы

Բորդյուժան նաեւ նշեց, թե մտահոգիչ է այն փաստը, որ վերջին ժամանակները ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի, անդամ երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների արված հայտարարություններին որեւէ արձագանք չի լինում Հայաստանի հարեւանների կողմից. «Ես կարծում եմ, որ այն պայմաններում, երբ սահմանին աճում է բախումների, գնդակոծությունների քանակը, ամբողջ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի կանխի տարածաշրջանային իրավիճակի սրացումը»:скачанные файлы

Ըստ նրա՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցածի հետ մեկտեղ տարածաշրջանում նոր սրացումն անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ բոլորի համար: «Այն անընդունելի է ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համար: Եվ այդ պատճառով բոլոր գերտերությունները եւ միջազգային կազմակերպությունները պետք է արձագանքեն տեղի ունեցողին եւ կանխեն իրավիճակի սրումը»:

Լրագրողների հարցին, թե երբ ՀԱՊԿ-ն կմիջամտի եւ կփորձի պաշտպանել Հայաստանին, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց, որ դա կլինի այն դեպքում, «երբ Հայաստանն այլեւս անկարող լինի պահպանել իր անվտանգությունը եւ կայունությունը: Այդ ժամանակ նա դիմում է իր դաշնակիցներին եւ վերջիններս որոշում են կայացնում օգնության ձեւի մասին: Դա կարող է լինել քաղաքական կամ նյութատեխնիկական, կամ էլ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է հավաքական անվտանգության խորհրդի որոշումից»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031