Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն ուզեցել է գումարտակի հրամանատար դառնալ, բայց 10 հոգի չի կարողացել հավաքել

Սեպտեմբեր 30,2015 13:31

Վահան Շիրխանյանը զայրացել է ու պատռել Սուրիկ Խաչատրյանին կոչում տալու  հրամանը

Բազմաթիվ պաշտոնյաներ լրագողների հետ զրույցում պատմում են իրենց սխրագործությունները պատերազմի տարիներին, թե ինչպես են օգնել բանակին, ինչ միջոցներ են ձեռնարկել, քանի թուրք են սպանել:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Aravot.am-ի հետ զրույցում մի հետաքրքիր դրվագ պատմեց, թե ինչ «լուրջ ավանդ» է ունեցել պատերազմի ժամանակ:

Նա պատմեց, որ այն ժամանակ, երբ Գորիսում բավականին լարված իրավիճակ է եղել, Լաչինը դեռ ազատագրված չի եղել, Խնձորեսկում լարված պատերազմական գործողություններ են ընթացել, Սուրիկ Խաչատրյանը մոտեցել է իրեն եւ 300 հատ զենք ուզել: Նա ասել է՝ տվեք ինձ Գորիսի Ճանշինի շենքը, շատ հարմար է այնտեղ, ես գումարտակ եմ հավաքում, 300 հոգի կհավաքեմ:

Վահան Շիրխանյանը շենքը տվել է Սուրիկ Խաչատրյանին ու հարցրել է՝ ե՞րբ պատրաստ կլինի, Սուրիկ Խաչատրյանը վստահ պատասխանել է՝ վաղը: Ըստ Շիրխանյանի, հաջորդ օրը ինքը գնացել է այդ Ճանշինի շենքը՝ տեսնելու գումարտակը. «Երբ գնացի, 2 հոգի էին, որից մեկը Սուրիկ Խաչատրյանն էր: Շատ բարկացա: Սուրիկ Խաչատրյանն ասաց՝ վայ, հեսա ստեղ կլինեն, կկանչեմ բոլորին, կբերեմ, պիտի արդեն ստեղ լինեին»: Տեսնելով, որ մարդ չի գալիս, խոստացել է հաջորդ օրը գումարտակը հավաքել:

Հաջորդ օրը Շիրխանյանն արդեն Սուրիկ Խաչատրյանին կանչել է իր մոտ ու հարցրել՝ հը՞, գումարտակը եղա՞վ, քանի՞ հոգի են: Սուրիկ Խաչատրյանն ասել է՝ 10 հոգի: Երբ պահանջել է, որ այդ 10 հոգուն բերի, Սուրիկ Խաչատրյանը խոստացել է, գնացել ու այլեւս հետ չի եկել: Վահան Շիրխանյանի խոսքերով՝ որպես գումարտակի հրամանատար էլ նա չի կայացել:

Շիրխանյանն արդեն հրաման է ստորագրած եղել՝ Սուրիկ Խաչատրյանին գումարտակի հրամանատարի պաշտոն տալու, բայց տեսնելով, որ նա 10 հոգի էլ չի կարողացել հավաքել, հրամանը զայրացած պատռել է ու դեն նետել:

Դրանից հետո արդեն Լաչինն ազատագրվել է, եւ Գորիսում մեծ հաշվով անելիք չի եղել, որ Սուրիկ Խաչատրյանը փայլեր իր սխրագործություններով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. աստղիկ says:

    Մնում էր Շիրխանյանն ասեր թե ինքն է Սուրիկ Խաչատրյանի փոխարեն կազմակերպել Սյունիքում կայացած ընտրությունները, նույնիսկ ընդդիմադիրներին է զայրացնում փոստը թե որքան հաջողակ է նա էդ հարցում

  2. Ռազմիկ Էվոյան says:

    Հարգելի հոդվածի հեղինակ, ուղղեք խնդրեմ՝ գումարտակի հրամանատարը պաշտոն է, ոչ թե կոչում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930