Երթեւեկը՝ շրջանցիկ ճանապարհով
Այսօր, ժամը 18. 20-ից ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշի-Այրում գյուղի հենակետերից ընդհատումներով կրակ է բացել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապահի վրա: Բաղանիսից հայտնեցին, որ ժամը 19-ի սահմաններում ադրբեջանական գնդակոծությունը դադարել է: Այդ հատվածում ավտոմեքենաների երթեւեկը կատարվում է ոչ թե սահմանագոտուն կից հիմնական, այլ՝ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարի ճանապարհով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ