Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում պահանջում են ԱԱԾ-ին պարտավորեցնել տեղեկատվություն տրամադրել

Սեպտեմբեր 24,2015 23:07

Այսօր Վարչական դատարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ԱԱԾ-ի գործով նախնական նիստն էր:

Այս տարեսկզբին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ կառավարության 2014թ. փետրվարի 27-ի թիվ 303Ն որոշմամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի շրջանակներում» իրականացված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

ԱԱԾ-ն մերժել էր կազմակերպության հարցումը՝ հիմնավորելով, թե հարցմանը վերաբերող տեղեկատվությունը պարունակում է ծառայողական գաղտնիք համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ չի կարող տրամադրվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է՝  հարցված տեղեկատվությունը իր բնույթով և գործողություններով չի կարող դիտվել որպես ծառայողական գաղտնիք եւ տեղեկատվությունը ստանալու պահանջով դիմել դատարան: Գրասենյակը դատարանից պահանջում է՝ պարտավորեցնել ԱԱԾ-ին տրամադրել 26.01.2015թ-ին հայցված տեղեկատվությունը:

Այսօր նախնական նիստում պատասխանող կողմը պնդեց իր դիրքորոշումը, թե  պահանջվող տեղեկատվությունը ծառայողական գաղտնիք է, եւ չեն կարող տրամադրել: Դատական կարճատեւ նիստի ընթացքում որոշվեց ապացույցների հետազոտման կարգը, նիստը հետաձգվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930