Ոսկեվանի սահմանագոտում լարված է
Այսօր ժամը 19.55-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինծառայող, Նոյեմբերյանի Պտղավան գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Ռուսլան Մկրտիչյանը: Նա կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վնասվածքներ ունի: Ներկայումս նա Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժգնություն է ստանում:
Այս պահին Նոյեմբերյան քաղաքում լսվում են Ոսկեվան գյուղի սահմանագոտում արձակվող կրակահերթերի եւ պայթյունների ձայները:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ