Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստրատֆոր». ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում հնարավոր են փոփոխություններ

Սեպտեմբեր 21,2015 12:44

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարծես թե նոր փուլ է մտնում: Երկու կողմերն էլ զորավարժություններ են անցկացրել վերջին ամիսներին եւ հաճախ ռուս պաշտոնյաների հետ հանդիպումների են մասնակցել, տեղական ԶԼՄ-ներում խթանելով խոսակցությունները, թե հակամարտության կարգավորումը կարող է առաջիկայում լինել: Այս եզրակացությանն է եկել «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը:

Այսօր հրապարակված հետազոտության մեջ նշված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պատրաստվում են սեպտեմբերի 24-ից 25-ը կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին: «Բայց սա ջրբաժան պահ չէ: Հակամարտության կարգավորումը պահանջում է վերամշակել քաղաքական դաշինքների եւ հարաբերությունների ոստայնը, որը տարածվել է Կովկասի տարածաշրջանում, ինչը կարող է կործանարար գործընթաց լինել»:

Նշված է նաեւ, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ շարունակվող լարվածությունը, սկսած 2014 թվականից, կտրուկ փոխել է տարածաշրջանային իրավիճակը. «Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող է պատրաստ լինեն փոփոխություններ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930