Այսօր խորհրդարանում, ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը հերթական անգամ փայլել է լրագրողների նկատմամբ իր կոպիտ պահվածքով: Լրագրողները փորձել են ճշտել գեներալի դիրքորոշումը`Ադրբեջանում ապաստան փնտրող քաղաքացիական ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի վերաբերյալ:
«Ա1+»-ի լրագրողը, մասնավորաբար, Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել է`ինքը դավաճան համարո՞ւմ է Վահան Մարտիրոսյանին, նկատի ունենալով վերջինիս կատարած քայլը: Մանվել Գրիգորյանը, չգիտես ինչու, խիստ բորբոքվել է այդ հարցից եւ ձեռքը լրագրողի ուղղությամբ պարզելով`ասել. «Դուք եք Ալիեւի հետ մոտիկ, գնացեք իրանից հարցրեք»:
Լրագրողը գեներալին հորդորել է առանց ավելորդ որակումների եւ գործողությունների պատասխանել, քանզի ինքն ընդամենը հարց է տալիս:
«Արա գնա էն կոմ, ի՞նչ ես ուզում ինձնից…»,- եւ համանման բացականչություններով Մանվել Գրիգորյանը ձեռքերին ազատություն է տվել`հրելով տեսախցիկը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ