Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Խաչատրյանը մեծ ազդեցություն կարող է ունենալ վկաների վրա». Իրավապաշտպան

Սեպտեմբեր 16,2015 23:30

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է՝ Գորիսի «Սդղի Գյոլում» Զաքարյաններին ծեծի ենթարկելու գործով հոգեբուժարանից ազատ արձակված Սյունիքի մարզպետի եղբայրը կարող է ազդեցություն ունենալ նախաքննության վրա:

«Եթե մեղսունակ է ճանաչվել, հարց է առաջանում՝ ինչքանով է համաչափ նրան ստորագրություն չհեռանալու պայմանով ազատ արձակելը: Արդյոք նախաքննության, գործով անցնող վկաների վրա նա չի՞ ազդի: Այս հարցերն են, որոնք պետք է հաշվի առնել խափանման միջոցի ընտրության դեպքում: Չգիտեմ՝ ինչքանով է հիմնավոր, որ նա կխուսափի նախաքննության մարմնից, բայց առավել հիմնավոր եմ համարում, որ տվյալ դեպքում Սուրիկ Խաչատրյանի եղբայրը, գտնվելով ազատության մեջ, մեծ ազդեցություն կարող է ունենալ վկաների վրա, այս առումով նախաքննության մարմինը համարժեք միջոցներ չի ձեռնարկել, որ ապահովի նախաքննության օբյեկտիվ ընթացքը»,- ասաց պարոն Սաքունցը,- «Չեմ կարող ասել այս անգամ Սերժ Սարգսյանը կների, թե չի ների Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին, կարեւորն այն է, որ Զաքարյան եղբայրները ողջ են մնացել ու կարող են ցուցմունք տալ,: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Սուրիկ Խաչատրյանի ամառանոցի հարակից տարածքում, այս հանցագործության կոծկումը կամ նախաքննության այնպիսի ընթացքը, որով կարող էին մեղավորնեը խուսափել պատասխանատվությունից, բավականին լուրջ խնդիրներ կարող է  առաջացնել: Այս առումով ինչ-որ սցենար են մտածել, մի մասին պատասխանատվության ենթարկելու, մի մասին պատասխանատվությունից ազատելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930