Աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը իր Փարիզում երեկ տեղի ունեցած համերգը սկսել է «Միգրանտներ» երգով եւ կրկին աջակցություն է հայտնել փախստականներին: Այս տեղեկությունը հաղորդել է Telesurtv.net-ը:
«Երգը գրվել է 30 տարի առաջ, բայց այն շարունակում է արդիական մնալ: Այն ինչ կատարվում է փախստականների հետ, ինձ վրա շատ է ազդել: Ես պատկերացնում եմ իմ ծնողներին այս նույն վիճակում, երբ նրանք թողեցին Հայաստանը եւ գնացին Ֆրանսիա: Այդ պատճառով ես միշտ նրանց կողքին եմ, ովքեր ծեծում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր այդ դռները փակում են»,- համերգի ժամանակ ասել է երգիչը:
https://youtu.be/AnUgI6l1Tm4
Ազնավուրը նաեւ հայտարարել է, որը պատրաստ է իր երկրորդ առանձնատանն ընդունել փախստականներին, որտեղ նա հեշտությամբ կկարողանար տուն կառուցել նրանց համար. «Ես առանց որեւէ խնդրի մի քանի ձիթենի կզոհաբերեի»,- կատակել է Շարլ Ազնավուրը:
Կարդացեք նաև
Նա հիշեցրել է, որ փախստականները Ֆրանսիային շատ բան են տվել: Երգիչը բերել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի, եգիպտացի կոմպոզիտոր Գի Բեարիի օրինակները. «Սա զարմանալի հնարավորություն է Ֆրանսիայի համար։ Ո՞վ գիտի, միգուցե նրանց մե՞ջ է ապագա Ազնավուրը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ