Վարչապետն այցելեց Տավուշի սահմանամերձ գյուղեր
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարներ Սեյրան Օհանյանի , Արմեն Երիցյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղավ Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում, հանդիպեց տեղի բնակչության հետ, ծանոթացավ առկա խնդիրներին:
Այցը լուսաբանող սակավաթիվ լրագրողների մեջ էր Գագիկ Շամշյանը, ով Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղում ՝ Կոթիում հանդիպման ավարտին կատակով Հովիկ Աբրահամյանին ասաց. «Գյուղի ժողովուրդը Վանոյին է ուզում»: Վարչապետն ասաց. «Նրանք այդպիսի բան չեն ասել»: Շամշյանը նույն ոգով շարունակեց. «Չնայած գյուղի փեսա է Սեյրան Օհանյանը»:
Վարչապետի՝ սահմանամերձ Սեւքար եւ Կոթի այցի մանրամասները կներկայացնենք քիչ ավելի ուշ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ