Դեսպան Ռիչարդ Միլսը դատապարտում է բռնությունները սահմանին
«Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագրի մեկնարկի առիթով կայացած միջոցառման ժամանակ լրագրողների խնդրանքով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը անդրադառնալով Հայաստանի սահմանային լարվածությանը ասաց.
«Անշուշտ բռնությունները շփման գծի երկայնքով անհանգստացնող են Միացյալ նահանգների կառավարության համար, եւ մեր պարտականությունը կատարելով, մենք տեղեկատվությունը համապատասխանաբար փոխանցում ենք Վաշինգտոնին: Ծանոթ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ուորլիքի հայտարարությանը՝ այս բռնությունների վերաբերյալ, նա երեկ է այդ հայտարարությունը արել: Նա հստակ նշել է, որ ԱՄՆ կառավարությունը դատապարտում է ցանկացած բռնություն սահմանին, դա չի նպաստում խաղաղության հաստատմանը, բանակցային գործընթացին եւ դա պետք է դադարեցվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ