Երեկ երեկոյան Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվածները մայր եւ որդի Նազիկ եւ Ռազմիկ Թումանյաններն են: Նրանք վիրավորվել են արկի բեկորներից:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Գյուղապետն ասաց, որ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Կոթիում այրվել է Շահվելադ Հարությունյանի խոտի դեզը:
Այս պահին Կոթիի սահմանագոտում խաղաղ է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ