Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 27-ամյա Գալենտև Ալեքսանդր Սերգևիչը, հարբած վիճակում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով պտույտի է դուրս եկել Գյումրու Շիրակացի փողոցում ու նախկին կաթի գործարանի մոտ խփել երեք տարբեր մեքենաների:
Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, վնասվել են միայն մեքենաները, իսկ ռուս զինծառայողը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ տեղեկացրեց, որ ստացել է գլխի քերծվածք, այս պահին հետազոտում են նրա գլուխը: Ռուս զինծառայողով հետաքրքրված են հայ իրավապահները, հիվանդանոցում են Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի քննիչները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Եվ այդ հարբեցող ու ազգայնամոլ, բռնակալ ազգ-պետությո՞ւնը պետք է պաշտպանի մեզ ու մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը: Այս երևույթը նման է գառը գայլին պահ տալուն:
Ողբամ քեզ, ա’զգ իմ, որ վտանգում ես հայրենիքդ անգին, որ վարանում ես հույսդ դնել քեզ վրա, որ չես վստահում ու լիարժեք չես ապավինում քո իսկ ուժերին` ապահովելու մեր սիրասուն հայրենիքի անվտանգությունը: