Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյանը շատ ծանր հուզական վիճակում է, արտասվել է

Հունիս 28,2015 21:10

«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է: Ընկերները փորձում են իրեն հանգստացնել:

Շուշանյանը մի որոշ ժամանակ նույնիսկ արտասվեց: Նրա ընկերներն էլ, համախոհներն էլ լացում էին: Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատասխանատվության զգացում է այս վիճակում եւ ընկերները փորձում են սփոփել նրան, որ մեղավոր չէ ոչ մի բանում. իրենից ինչ հասնում էր, նա արեց խաղաղության համար: Նրան նաեւ մխիթարում էր Բագրատ սրբազանը:

Vaginak ShushanyanՄի փոքր հետո նա հանդես կգա հայտարարությամբ: Մաքսիմ Սարգսյանն էլ հենց նոր հայտարարեց. «Մեր պայքարը որոշ անձինք փորձում են օգտագործել այլ նպատակներով. թույլ չենք տալու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Վճռական պահին հայրենասիությունը ավելի թանկ է քան թե սեփական մայրը:Դոդի Գագոն էլ նույն ձեւի վարվեց, որ արյուն չթափվի:

    • Delea Organizacion says:

      Երեխուն գործի դիր,հետեվից գնա:Դու կորցրիր քո վստահութունը,իզուր տեղը ջուր մի ծեծի:Արդեն ուշ է,հակառակը չէս կարող աացուցել:Դու կատարեցիր Սերժի պահանջը:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հունիսի 28-ին (հարթակը դատարկ թողնելով ու ժողովրդին պառակտելով) հետ եք գնում Ազատության հրապարակ,որ ի՞նչ անեք.որ 7 օրվա պայքարը նվիրեք իշխանությունների՞ն. ու Բաղրամյան պողոտայում մնացած անվախներին ավելի հե՞շտ լինի ցրել: Հոսանքի թանկացման որոշումը «չեղյալ» արեցի՞ն: Հուսանք, որ Վաղինակ Շուշանյան & co-ի կողմից սա քաղաքական միամտությա՛ն արդյունք էր:

    Ժողովրդի դավաճան է նա, ով ժողովրդին ամենակարևո՛ր պահին մենակ է թողնում՝ անկա՛խ հանգամանքներից: Վաղինակ Շուշանյան & co- ձեր արա՛ծը նույնը չէ՞ր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930