Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ուժով եւ ջրցան մեքենաներով Բաղրամյան պողոտայից հեռացրեցին ցուցարարներին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 23,2015 07:46

Ոստիկանությունն այսօր առավոտյան ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամը 5։20-ին հայտարարեց, որ նստացույցի մասնակիցների գործողություններն ապօրինի են: Հերթական նախազգուշացումից և ցուցարարներին 10 րոպե ժամանակ տրամադրելուց հետո՝ ոստիկաններն օգտագործեցին ջրցան մեքենաներ, մոտեցվեց հատուկ տեխնիկա:

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախքան օպերացիան սկսելը ոստիկանները մոտեցան «Ազատության»՝ ուղիղ տեսահեռարձակում իրականացնող թիմին և պահանջելով ազատել միջանցքը՝ քաշքշեցին և տեղահան արեցին ու վնասեցին ուղիղ տեսահեռարձակող տեխնիկան: Այնուհետև հարձակում սկսվեց լրագրողների վրա՝ այս գործում ակտիվությամբ աչքի էին ընկնում քաղաքացիական հագուստով անձինք: Նրանք թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա, ջարդում տեսանկարահանող տեխնիկան, բռնագրավում տեսանկարահանող սարքերի չիպերը: Մասնավորապես՝ ջարդվեց «Ազատության» տեսախցիկներից մեկը, ինչպես նաև լրագրողի հեռախոսը, որով վերջինս փորձում էր տեսանկարահանում իրականացնել:

Գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգով դաժան բռնության և ծեծի են ենթարկվել www.1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը: Իմանալով որ վերջինս «Առաջին լրատվական»-ի լրագրող է, Լևոն Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ շարքից հանելով Գոռ Հովհաննիսյանի աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը:

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

Լրագրողների նկատմամբ նաեւ բռնություններ են կիրառվել: «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, որին բռնի ուժով բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայից՝ Epess.am-ի հետ զրույցում պատմել է, որ ոստիկանների հարվածներից վնասվածքներ է ստացել ձեռքերի ու պարանոցի շրջանում. «Քաշքշում ու հարվածում էին առանց խնայելու, ես գոռում էի, որ լրագրող եմ, միկրոֆոննն էլ ձեռքիս էր, սակայն ոչ մեկին դա չէր հետաքրքրում։ Ոստիկաններից բացի, քաղաքացիական հագուստով անձինք էին ակտիվ մասնակցում գործողություններին։ Ինձ ու մի խումբ ցուցարարների հրելով, հարվածելով ու քաշքշելով նստեցրել են ոստիկանական մեքենան ու տեղափոխել բաժին։ Որևէ բացատրություն չեմ տվել, հիմա վերադառնում եմ հեռուստաընկերություն», – ասել է լրագրողը։

Ոստիկանների գործողությունների հետևանքով՝ Epress.am-ի երեք տեսանկարահանող սարքերը ջարդվել են։ Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանը մահակով հարված է ստացել գլխին, որից հետո բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժին։ Epress.am֊ի օպերատորներից Տիգրան Խաչատրյանը պատմել է, որ իրեն հայհոյել են և քաշքշել՝ խլելով տեսախցիկը, թեև ոստիկաններն իմացել են, որ նա լրագրող է ու աշխատանքային պարտականություններն է կատարում։

ilur.am-ը տեղեկացնում է, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրամանով սկսեցին հավաքել լրագրողների նկարահանող սարքերը եւ գետին խփելով՝ կոտրեցին դրանք։ Ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի հրամանով բերման են ենթարկել նաեւ iLur.am-ի թղթակից Հակոբ Կարապետյանին։ Պողոսյանի ու Երանոսյանի ներկայությամբ նրանից վերցրել են ֆոտոխցիկը, հանել հիշողության քարտը եւ վերադարձրել։ Լրագրողի պնդումներին, թե օրենք չի խախտել եւ ոստիկանների գործողությունները անօրինական են, ոստիկանության գեներալները պատասխանել են սպառնալիքներով, «շնորհակալ եղի, որ կամերադ չենք ջարդում»։

Բերման է ենթարկվել նաեւ NEWS.am-ի ֆոտոլրագրող Արսեն Սարգսյանը, իսկ NEWS.am-ի թղթակից Աիդա Հովհաննիսյանի ձեռքից ուժով քաշել եւ տարել են տեսախցիկը։

«Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը եւ Հրանտ Գալստյանը եւս բերման են ենթարկվել: Նրանց փոխանցմամբ` իրենց եւ բազմաթիվ քաղաքացիների քաղաքացիական հագուստով ոստիկաններ բռնի կերպով են տեղափոխել ոստիկանության Կենտրոն բաժանմունք: Ընդհանրապես, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ:

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

Բերման ենթարկվածների մեջ է նաեւ «Ոչ թալանին» խմբի նախաձեռնողներից Մաքսիմ Սարգսյանը, որը նախապես Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխվելու կողմնակից էր: Նրան բերման են ենթարկել Ազատության հրապարակից:

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

Գյումրի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ ինքը և ևս 20 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

23/06/2015. YEREVAN, ARMENIA. Because of energy price increase in Armenia, clashes between protesting people and policemen happened during the protest march

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լարիսա says:

    սա էլ կոչվում է <>

    • Ռուզաննա says:

      Չեն հասկանում, որ բորբոքված կրակը մարդկանց ներսում է, և իրենց ջրցան մեքենաներով չեն կարող մարել դա, ավելին,դրանով մարդկանց հասցնում են ծայրահեղ ջղայնության՝ ստիպելով անել այնպիսի գործողություններ, որոնց համար պատասխանատու չեն:
      Խոսքս ուղում եմ ոստիկաններին, դուք մոռացե՞լ եք, որ դուք էլ եք ապրում այս երկրում՝մեր կողքին, ձեր վրա էլ է ազդելու այս թանկացումներ, եթե մենք թույլատրենք այսօր էլեկտրաէներգիայի թանկացում տեղի ունենա, վստահ եմ,որ դա շարունակվելու է մյուս բոլոր ծառայությունների, ապրանքների համար ևս: Ինչի՞ վրա եք հույսներդ դնում: Աշխատավարձներդ կոպեկներով բարձրացնելու՞, որն իրենց թալանի չնչին մասն է կազմում: Ուշքի եկե՛ք… Ի վերջո դրա պտուղները ձեր զավակներն են կրելու: Կանգնեք մեր կողքին, մի մտածեք, որ կկորցնեք ձեր աշխատանքը, կոչումը… Ախր հասկացե՛ք, դա ոչինչ է այս երկրում, այս պայմաններում…

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե (ոստիկանության քթի տակ) խաղաղ նստացույց անող քաղաքացիների վրա հարձակվում ու առևանգում են քաղաքացիակա՛ն համազգեստով մարդիկ, ու ոստիկանությունը ոչինչ չի անում,ապա ցուցարարներն ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ինքնապաշտպանության և հակահարվածի՝ ներառյալ զինված:

    Եթե ՀՀ ոստիկանությունն այդքան «դուխով» է, որ խաղաղ նստացույց անող տղաների ու աղջիկների վրա ԱՅԴՊԻՍԻ ուժ է կիրառում,ապա թող գնան ու ձերբակալե՛ն Պերմյակովին ու այդ տականքին ռուսական բազայում ԱՊՕՐԻՆԻ պահողներին: Սաղ օրը «օրենքից» են խոսում: Երբ որ լիսկային ձերբակալեք,նոր «օրենքից» կխոսեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930