Գյումրիի բժշկական կենտրոնի մամլո ծառայությունը առավոտյան մամլո հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի «Հունիսի 15-ին` ժամը 02:00-ին, Արթիկ քաղաքի շտապօգնության մեքենայով ու ոստիկանների ուղեկցությամբ «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել` գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում (նախնական ախտորոշմամբ), մարմնի մասերի քերծված վերքեր ախտորոշմամբ քաղաքացի: Վերջինս, 1950 թ ծնված Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ` Լ. Ս.-ն է: Քաղաքացու վիճակը միջին ծանրության է: Ըստ տուժողի, մարմնական վնասվածքները ստացել է խմբակային ծեծի ենթարկվելու արդյունքում»:
Aravot.am-ի տեղեկություններով, ազգությամբ ռուս Լերմանտ Սեմոնովին ծեծելու պատճառը եղել է այն, նա դանակահարել է 42-ամյա Յուրիկ Ալոյանին: Վերջինս, ըստ մեր տեղեկության, կպել է Սեմենովի դստեր բարոյականությանը: Հայրն էլ՝ Լերմանտ Սեմոնովը հունիսի 14-ին ժամը 15:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի «Անի» տաքսի սերվիսում դանակահարել է 1962թ ծնված Յուրիկ Ալոյանին:
Նույն օրը Ալոյանի եղբայրը` 51-ամյա Սուրիկ Ալոյանը, Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում ծեծի է ենթարկել Սեմենովին:
Ինչպես հայտնեց Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, դեպքի առթիվ ՀՀ քր.օր. 112-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, Սեմենովը ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Ըստ մեր տեղեկությունների, Ալոյանները Սեմենովի հարևաններն են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ