Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական պատասխանատվության ենթարկված բժիշկներից տուժողը նոր հայցով փոխհատուցում է պահանջելու

Հունիս 15,2015 15:45

2012թ. թվականի դեկտեմբերի 31-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված ու մահացած երկու տարեկան Լիա Միսակյանի հոր՝ Գեորգի Միսակյանի կարծիքով, իր դստեր մահվան գործով բոլոր մեղավորները չպատժվեցին:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր երեխայի մահվան գործով հրապարակեց վճիռը՝ երկու մանկաբույժ երկուական տարով ազատազրկման դատապարտելով, չնայած միաժամանակ համաներմամբ նրանք ազատվեցին պատժից:

«Իմ միակ դժգոհությունն այն է, որ նրանք, որոնք 20 տոկոսով մեղավոր էին, պատժվողների կողքին չկային: Դատավճռից դժգոհություն չունեմ, որովհետեւ էս իրենց հերիք է, իրենց ղեկավարները պետք է ավելի շատ ստանան, քան իրենք»,- Aravot.am-ին ասաց Գեորգի Միսակյանը:

Ի տարբերություն հայցվոր կողմի, բժիշկների պաշտպանն ասաց, որ բողոքարկելու են վճիռը, որովհետեւ համաձայն չեն դատարանի կայացրած որոշման հետ:

Իսկ Միսակյանների պաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ պատրաստվում են այս գործով նոր՝ քաղաքացիական հայցով դատարան մտնել. «Մեզ համար կարեւոր է՝  դատարանն իր մեկնաբանություններում անդրադառնալո՞ւ է, արդյոք, Արաբկիր բժշկական կենտրոնի կողմից բժշկական սպասարկման որակին, որովհետեւ դատաքննության ժամանակ անդրադարձ եղավ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին լաբորատորիայի աշխատել-չաշխատելու հարցին: Մենք գտնում ենք, որ շատ հարցեր կապված են եղել ոչ միայն բժիշկների ոչ բարեխիղճ վերաբերմունքի, այլեւ բժշկական սպասարկման որակի հետ: Մեր հայցը ուղղելու ենք ոչ միայն բժիշկներին, այլեւ հիմնարկին, չնայած իրավաբանական անձի նկատմամբ քրեական պատասխանատվության հայց չի ենթադրում մեր օրենսդրությունը, բայց քաղաքացիական հայց փոխհատուցման պահանջով ենթադրվում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930