Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Հայրապետյան. «Ինքնակարգավորումը բխում է լրատվամիջոցի շահերից»

Մայիս 26,2015 23:03

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մայիսի 26-ին «ԶԼՄ-ների ինքնակարգավորում. Գործընթացները Հայաստանում եւ միջազգային փորձը» կլոր սեղան էր կազմակերպել:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը քննարկման ընթացքում ասաց, որ ԶԼՄ-ների ինքնակարգավորումը կարեւոր է նաեւ մարդկանց համար: Ըստ նրա՝ մարդիկ ինքնակարգավորված լրատվամիջոցին ավելի լուրջ կընկալեն, քանի որ գիտեն՝ թե ինչ կարելի է սպասել:

«Յուրաքանչյուր դատական նիստ պետական եւ հանրային ռեսուրսի վատնում է, եւ յուրաքանչյուր չկայացած նիստ հանրային ռեսուրսի ողջամիտ կառավարում, ղեկավարում եւ խնայում է: Ուրիշ հարց է, թե այդ խնայված միջոցները կգռփե՞ն, թե՞ չէ, բայց այն, որ յուրաքանչյուր արդար եւ լավ պետությունում կամ նմանին ձգտող հասարակությունում պետական ռեսուրսները պետք է ողջամիտ կառավարվեն, համընդհանուր փաստ է, որը եկել է շատ վաղուց: Հետեւաբար՝ ինքնակարգավորումը նաեւ հանրության համար սեփական միջոցները արդյունավետ կառավարելու, պետական բյուջեն հարստացնելու միջոց է: Հետեւաբար՝ մեկ դեպքում, երբ եղավ Ռուզան Մինասյանի եւ ոստիկանի հաշտությունը դիտորդ մարմինն օգնեց, որպեսզի Հայաստանում, երեւի, թե կամ հարկը չբարձրանա կամ մի ինչ-որ օր ինչ-որ մի թոշակ 1 դրամով բարձրանա»,- ասաց նա:

Գեւորգ Հայրապետյանը նշեց, որ ընդունված է, որ այս դարում յուրաքանչյուր մարդ լրատվամիջոց է, հետեւաբար՝ ըստ նրա՝ լրատվամիջոցները խնդիր ունեն հասարակությանը իրենց մասնագիտական պատրաստվածությունն ու որակներն ապացուցելու. «Պրոֆեսիոնալի լրատվամիջոցի զատումը ոչ պրոֆեսիոնալից բխում է այդ լրատվամիջոցի շահից, իսկ այդ զատումը հնարավոր է ինքնակարգավորման միջոցով: Հետեւաբար՝ ինքնակարգավորումը բխում է լրատվամիջոցի շահերից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031