Այսօր ստորագրվեց կեղծ դեղերի դեմ պայքարի հուշագիր՝ համաշխարհային հայտնի դեղարտադրող ընկերությունների, Հայաստանում դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եւ Ինտերպոլի միջեւ:
Ոլորտի պատասխանատուները Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ այս հուշագրի ստորագրումից հետո կեղծ դեղերի դեմ պայքարն ավելի է ուժեղացվելու, տեղեկատվության փոխանակում է լինելու, որի շնորհիվ էլ ավելի կհեշտացվի կեղծ դեղերի դեմ պայքարը:
Նշենք, որ մայիսի 26-27-ը Հայաստանում ընթանում է «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդիական ասպեկտներ» թեմայով գիտաժողովը, որին մասնակցում են մի շարք հայտնի ընկերություններ:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ