Գեներալներ Սեյրան Սարոյանը եւ Մանվել Գրիգորյանը երեկ՝ մայիսի 9-ին անդրադարձել էին Ժիրայր Սեֆիլյանին: Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ առանձնակի գումարտակ հաստիքին ծանոթ չէ: Իսկ Սեյրան Սարոյանը հայտարարել էր ՝ «Թո՛ղ իրան խելոք պահեր՝ ոչ մի բան չէր լինի»:
Անդրադառնալով գեներալների հայտարարություններին Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «Ինձ չի հետաքրքրում գեներալների կարծիքը, ինձ միշտ հետաքրքրել է մեր ժողովրդի կարծիքը: Ես կարծում եմ, եթե Արցախ գնաք եւ հարցնեք մեր զորամասի պատմության մասին շատերը մանրամասն կպատմեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե ինքը եղել է Շուշիի 77-րդ առանձնակի գումարտակի հրամանատար, նա հայտարարեց, որ նախարարը ճիշտ է ասել. «Այն օրերին, եթե Արցախում տաս զորամաս կար նրանցից մեկը մերն էր. Առաջին օրվանից մենք եղել ենք: Ուզում եմ հիշեցնել նրանց, որոնք տեղյակ չեն մեր զորամասի, մեր ստորաբաժանման ուղղուց, պատերազմի ընթացքում մենք եղել ենք միակ զորամասը, որն համալրված է եղել հիմնականում ոչ արցախաբնակ հայերով՝ հիմնականում՝ Հայաստանից եւ փոքր մասը՝ սփյուռքից, միակն էր, որ ամբողջ պատերազմի ընթացքում մնացել է Արցախում: Ավելին՝ միակ զորամասն է եղել, որ ամբողջ երկու տարիների ընթացքում, ի նկատի ունեմ Շուշիի գործողություններից հետո մինչեւ զինադադար, ռազմաճակատից ընդամենը երկու շաբաթ: Այդքանից հետո չհիշել, որ նման զորամաս է եղել անհեթեթություն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Դրանց համար եթե “կռվողը” լիսկան է Ժիրոին մտածելու բան չունի: