Քիչ առաջ Գյումրու Տեքստիլագործների թաղամասից դանակահարված վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1962 թվականին ծնված, Թումանյան 65 շենք, ½ բնակարանի բնակիչ Սամվել Ժորայի Թարխանյանին:
Ինչպես տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանից, վերջինս մոտ առկա է կրծքավանդակի աջ մասի թափանցող վերք, որոշակի վերքեր կան նաեւ դեմքին:
Ըստ ոստիկանության տվյալների, առավոտյան վիճաբանություն է եղել, որն ամենայն հավանականությամբ ուղեկցվել է ծեծկռտուքով, իսկ դանակահարությունը առավոտվա վիճաբանության շարունակությունն է: Թե ով է եղել Ժորա Թարխանյանին դանակահարողը, դեռ հայտնի չէ:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դեռ կասկածյալ կամ մեղադրյալ չկա:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ