«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ձերբակալվել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն Գոհար Ենոքյանը: Նա այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում:
Գոհար Ենոքյանի հետ կատարվածի մանրամասները պարզելու համար մեկուսարան է այցելելու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը 1996-2007թթ. ՀՀ Արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահության անդամ էր, 2001թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահն էր: Այժմ ԲՀԿ շարքային անդամ է:
Մանրամասները՝ շուտով
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ umba.am-ից