Aravot.am-ի տեղեկություններով, այսօր ինքնասպանության փորձ է կատարել Գյումրու բնակչուհի, 1965 թվականին ծնված Գ. Ս.-ն: Տիկինը ածելիով կտրատել է իր պարանոցի շրջանը՝ խորը վերքեր բացելով: Վերջինս առանձնացել է տան երկրորդ հարկում՝ երկար ժամանակ չիջնելով ներքեւ: Հարազատներն անհանգստանալով գնացել են նրա հետեւից ու գտել անգիտակից վիճակում: Նրան ժամը 18.00 սահմաններում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Մեր այս տեղեկությունը հաստատեցին բժշկական կենտրոնում՝ նշելով, որ նրա պարանոցի շրջանում ախտորոշվել է կտրած վերքեր, դրանք կարվել են, նա վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք, որ նախորդ օրը եւս մի երիտասարդ ինքնասպանության փորձ էր կատարել Գյումրիում, որին ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերել էր հայրը: Նրան շատ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև