Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 1983 թվականին ծնված Հ. Մ.-ն ինքնասպանության փորձ է կատարել: Նրան, ըստ ոստիկանության տվյալների, իրենց տան ավտոտնակում կախված է գտել հայրը: Տղան գնացել է ավտոտնակ ինչ-որ գործով՝ երկար ժամանակ չվերադառնալով, մայրն անհանգստացած այնտեղ է ուղարկել հորը, որը եւ տղային գտել է կախված վիճակում: Հայրը զանգահարել է շտապօգնություն՝ ամաչելով անգամ բժիշկներին ասել, որ որդին ինքնասպանության փորձ է կատարել:
Մենք ոստիկանությունից ճշտեցինք, որ նա չի մահացել, նրան շատ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երիտասարդին սկզբում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան օգնություն են ցուցաբերել, այնուհետ տեղափոխել են մայրաքաղաք՝«Էրեբունի» բժշկական կենտրոն: Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է այցելել ու երիտասարդի վիճակով հետաքրքրվել է Գյումրի բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգը: Երիտասարդն ապրելու շանսեր ունի, արդեն երկու անգամ ուշքի է եկել, սակայն բժիշկները մտահոգված են նրա՝ հետագայում հաշմանդամ մնալ-չմնալու խնդրով:
Նա, ըստ որոշ տվյալների, 5-7 րոպե գտնվել է կախված վիճակում: Նրան ճանաչողները բնութագրում են որպես նորմալ երիտասարդի, թե ինչո՞ւ է ընկել դեպրեսիայի մեջ ու դիմել նման քայլի, ոչ մեկին հայտնի չէ: Ի դեպ, նա ամուսնացած է, ունի երեխաներ:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարությամբ քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ