Իջեւանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ ապրիլի 28-ին ժամը 14-ին աջ արմնկահոդի շրջանի շոշափող հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել պայմանագրային զինծառայող, Դիլիջան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Սպարտակ Վաչիկի Գուլինյանը: Նրա վերքը թեթեւ է եղել, եւ նա կարճ ժամանակ անց հեռացել է հիվանդանոցից:
Բերքաբերի բնակիչներից տեղեկացանք,որ ապրիլի 28-ի ցերեկը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Բերքաբերի ուղղությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ